Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ՝ երեկ հայտարարել է Արցախի ՊԲ-ն:
Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով՝ Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Ադրբեջանը կիրակի օրն աննախադեպ ինտենսիվությամբ գնդակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին, քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Բիլդին» հարցազրույցում:
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր ՀՀ տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, դրանք որակելով հերթական կեղծիք։
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ստեղծվել է Թուրքիայի ու Հունաստանի միջև ռազմական կոնֆլիկտների կանխման մեխանիզմ Արևելյան Միջերկրականում՝ իր աջակցությամբ՝ գրում է Sözcü-ն:
Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հաղթանակը ծանր է տրվում, Եռաբլուրը, ցավոք, մեծացնում է իր տարածքները, բայց 50,100, 1000 տարի հետո էլ հիշվելու է հաղթանակը ու նրանք, որ կյանքը տվեցին հաղթանակի համար:
Ադրբեջանում միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղերն ու նավթամուղերը որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Սա այլևս հրատապ կարևորության հարց է։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...